Pullman Residences Yerevan-ը բարձրակարգ բնակելի համալիր է, որտեղ առաջնային դեր ունեն բնակիչների անվտանգությունն ու հարմարավետ մուտքի կառավարումը։
Համալիրն առանձնանում է ժամանակակից ենթակառուցվածքներով, բարձրակարգ սպասարկման մշակույթով և բնակիչների համար ստեղծված բարձրակարգ միջավայրով։
Pullman Residences Yerevan-ի տարածքը պահանջում էր ժամանակակից, ինտեգրված անվտանգության լուծումներ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Արդյունքում իրականացվեց համալիր անվտանգության լուծում՝ ներառելով 30-ից ավել տեսահսկման համակարգեր, ուղեփակոց, անցարգել:
Մուտք/ելքի հոսքերի վերահսկումը լիարժեք չէր, ինչի հետևանքով դժվար էր հետևել տարածք մուտք գործող անձանց:
Անվտանգության ռիսկերը բարձր էին՝ վերահսկման միասնական համակարգի բացակայության պատճառով։
Ավտոմեքենաների մուտքն ու ելքը կատարվում էր անկանոն՝ առանց ավտոմատացված կառավարման
Ավտոմավատ վերլուծությունների բացակայություն
Տեղադրվեցին բարձր լուծաչափով տեսախցիկներ, որոնք ապահովում են տարածքի շուրջօրյա մոնիթորինգ և դեպքերի արձանագրման հնարավորություն։
Տեղադրվեց անցարգել՝ այցելուների մուտքը կարգավորելու նպատակով՝ ապահովելով հստակ հոսքերի կառավարում։
Տեղադրվեց անցարգել՝ այցելուների մուտքը կարգավորելու նպատակով՝ ապահովելով հստակ հոսքերի կառավարում։
Տարածքի մանրամասն ուսումնասիրություն, ռիսկերի գնահատում և օպտիմալ լուծման նախագծում
Ընտրվեցին բարձր որակի և հուսալի սարքեր՝ համապատասխան օբյեկտի պահանջներին
Համակարգերի պրոֆեսիոնալ տեղադրում և փոխկապակցում մեկ կառավարման միջավայրում
Համակարգի ամբողջական ստուգում՝ անխափան աշխատանքի ապահովման համար:
Ներդրված ինտեգրված անվտանգության համակարգի շնորհիվ Pullman Residences Yerevan-ում ձևավորվեց ժամանակակից, վերահսկելի և ավտոմատացված մուտքի կառավարման միջավայր։
Արդյունքում՝ ամբողջությամբ ապահովվեց մուտք/ելքի գործընթացների վերահսկողությունը՝ թե՛ հետիոտն, թե՛ ավտոմեքենաների հոսքերի մակարդակում, ինչը զգալիորեն բարձրացրեց ընդհանուր անվտանգության մակարդակը։
Տեղադրված տեխնոլոգիական լուծումները նվազեցրին մարդկային գործոնի ազդեցությունը և դրա հետ կապված հնարավոր սխալները՝ դարձնելով գործընթացները ավելի կայուն և կանխատեսելի։
Միաժամանակ համակարգի ավտոմատացումը պարզեցրեց օպերացիոն կառավարումը՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը անվտանգության անձնակազմի վրա և բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը։