




















Impex-ը, հանդիսանալով Հայաստանում անվտանգության համակարգերի առաջատար մատակարարներից, առաջարկում է հուսալի և ժամանակակից լուծումներ ինչպես բիզնեսների, այնպես էլ բնակարանների համար։
Մենք հանդիսանում ենք միջազգային ճանաչում ունեցող բրենդների՝ TVT, ZKTeco, AJAX պաշտոնական ներկայացուցիչը՝ ապահովելով որակյալ տեսահսկման, մուտքի, ելքի վերահսկման, հակահրդեհային/հակաառևանգման համակարգերի ամբողջական լուծումներ։
Մեզ մոտ կգտնեք IP և անալոգային տեսախցիկների, NVR/DVR համակարգերի, դեմքով, քարտով, ձեռքի ափով աշխատող տերմինալների, ուղեփակոցների և արգելափակոցների, ինչպես նաև անլար հակաառևանգման համակարգերի լայն տեսականի։
Բոլոր ապրանքները համապատասխանում են միջազգային անվտանգության ստանդարտներին և նախատեսված են երկարաժամկետ, անխափան աշխատանքի համար։
Եթե փնտրում եք հուսալի տեսախցիկներ, մուտքի վերահսկման համակարգեր կամ ժամանակակից անվտանգության սմարթ լուծումներ, ապա Impex-ն առաջարկում է փորձված տեխնոլոգիաներ և վստահելի ծառայություն Հայաստանի ողջ տարածքում։
Նորագույն և որակյալ տեխնոլոգիաներ՝ անվտանգությունն ապահովելու համար
Ճշգրիտ և պրոֆեսիոնալ տեղադրում մեր հմուտ մասնագետների կողմից
Տեղեկատվական աջակցություն և բարձրակարգ սպասարկում