0

0

Մեր մասին

«Իմպեքս» ՍՊԸ-ն հանդիսանում է միջազգային հանրահայտ ընկերությունների ՝ TVT, ZkTeco, էքսկլյուզիվ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև մի շարք այլ ընկերությունների պաշտոնական գործընկեր:

 

Մենք առաջարկում ենք անվտանգության տեսախցիկների, ազդանշանային համակարգերի, դոմոֆոնների, շլագբաումների (արգելափակոց), կրակմարիչների, հակահրդեհային անվտանգության համակարգերի լայն տեսականի, ինչպես նաև իրականացնում ենք համալիրների նախագծման, մոնտաժման և սպասարկման աշխատանքներ, տրամադրում ենք խորհրդատվություն՝ աշխատելով ինչպես անհատների, այնպես էլ շինարարական, ճարտարապետական կազմակերպությունների, կառուցապատողներ, պետական կառույցների հետ:

 

Մենք գիտակցում ենք, որ անվտանգությունը կարևոր նշանակություն ունի, և հենց դրա համար տրամադրում ենք միայն որակյալ, ժամանակակից և հուսալի անվտանգության լուծումներ։ Մեր առաջատար անվտանգության համակարգերը ստեղծված են դիմակայելու ցանկացած սպառնալիքի՝ ապահովելով ձեր սեփականության և լիարժեք պաշտպանությունը:

Մեր գերնպատակն է ապահովել յուրաքանչյուրի անվտանգությունը ցանկացած վայրում՝ առաջարկելով հարմարավետ լուծումներ:

 

Կանխեք հնարավոր վտանգները «Իմպեքս» ՍՊԸ ի հետ միասին: