• hy
    • en
 

0

0

Roberto Piraloff

Roberto Piraloff-ը նորաձևության և հագուստի ոլորտում գործող ժամանակակից բրենդային խանութ է, որը ներկայացնում է բարձրորակ և արդիական հավաքածուներ՝ ուղղված լայն սպառողական լսարանին։



Բրենդը կարևորում է ոչ միայն ոճային և հարմարավետ գնումների փորձը, այլև հաճախորդների անվտանգության, տարածքի վերահսկելիության և սպասարկման բարձր մակարդակի ապահովումը։

Խանութի ակտիվ հաճախելիությունը, մեծ տարածքը և բարձրարժեք ապրանքների առկայությունը պահանջում էին ժամանակակից և հուսալի անվտանգության համակարգերի ներդրում։ Այդ նպատակով իրականացվել է համալիր անվտանգության լուծման նախագիծ, որի շրջանակում տեղադրվել են 30-ից ավել անվտանգության տեսախցիկներ, ինչպես նաև 20-ից ավել հակահրդեհային և հակաառևանգման տվիչներ:

30+

տեսահսկման համակարգ

20+

հակահրդեհային համակարգ

Խնդիրներ

Տարածքի ամբողջական տեսանելիության և վերահսկելիության բացակայություն

Խանութի տարբեր հատվածներում չկար բավարար տեսահսկում, ինչի հետևանքով ամբողջ տարածքի միասնական պատկերացում ստանալը դժվար էր։

Ապրանքների գողության և կորստի ռիսկերի առկայություն

Ապրանքների առկայությունը մեծացնում էր գողության և չարտոնված գործողությունների հավանականությունը, հատկապես առանց ամբողջական մոնիթորինգի համակարգի։

Հրդեհային և արտակարգ իրավիճակների արագ հայտնաբերման սահմանափակ հնարավորություններ

Նախկին համակարգը չէր ապահովում բավարար արագ արձագանքման մակարդակ հրդեհի, ծխի կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում, ինչը կարող էր հանգեցնել մեծ վնասների։

Լուծումներ

Տեսահսկման համակարգի ներդրում

Տարածքի տարբեր հատվածներում տեղադրվել են բարձր որակի տեսախցիկներ, որոնք ապահովում են հստակ պատկեր և լայն դիտարկման անկյուններ՝ թույլ տալով վերահսկել բոլոր կարևոր գոտիները:

Խանութ սրահի տարածքի 24/7 տեսահսկման ապահովում

Ներդրված համակարգը ապահովում է շուրջօրյա մշտադիտարկում, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի վերահսկել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել։

Հակահրդեհային/հակաառևանգման համակարգեր ներդնում

Տեղադրված համակարգերը ապահովում են բարձր որակի պատկեր նաև գիշերային պայմաններում, ինչը կարևոր է տարածքի ամբողջական պաշտպանության համար։

Իրականացման փուլեր

Տարածքի ուսումնասիրություն և վերլուծություն

Իրականացվել է տարածքի չափերի և կառուցվածքի գնահատում, ռիսկային գոտիների քարտեզագրում, անվտանգության պահանջների ձևակերպում

Տեխնիկական նախագծում

Տեսախցիկների տեղակայման կետերի, հրդեհային և հակաառևանգման համակարգերի նախագծում,

Սարքավորումների ընտրություն

Բարձր որակի տեսահսկման սարքավորումների, հուսալի տվիչների և սենսորների ընտրություն, համակարգերի համատեղելիության ապահովում

Տեղադրում և մոնտաժ

Տեսախցիկների և տվիչների տեղադրում, տեսահսկման որակի ստուգում, ամբողջ համակարգի վերջնական թեստավորում

Եզրակացություն

Ներդրված համալիր լուծումների շնորհիվ Roberto Piraloff-ում ձևավորվել է ժամանակակից, վերահսկելի և բարձր անվտանգության մակարդակ ունեցող միջավայր։

Իրականացված համակարգը թույլ է տվել նվազեցնել ռիսկերը, բարձրացնել վերահսկողությունը և ապահովել խանութի անխափան և անվտանգ գործունեությունը։