• hy
    • en
 

0

0

Pullman Residences Yerevan

Pullman Residences Yerevan-ը բարձրակարգ բնակելի համալիր է, որտեղ առաջնային դեր ունեն բնակիչների անվտանգությունն ու հարմարավետ մուտքի կառավարումը։
Համալիրն առանձնանում է ժամանակակից ենթակառուցվածքներով, բարձրակարգ  սպասարկման մշակույթով և բնակիչների համար ստեղծված բարձրակարգ միջավայրով։

Pullman Residences Yerevan-ի տարածքը պահանջում էր ժամանակակից, ինտեգրված անվտանգության լուծումներ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Արդյունքում իրականացվեց համալիր անվտանգության լուծում՝ ներառելով 30-ից ավել տեսահսկման համակարգեր, ուղեփակոց, անցարգել:

30+

տեսահսկման համակարգ

1

անցարգել

1

ուղեփակոց

Խնդիրներ

Մուտք/ելքի հոսքերի ոչ լիարժեք վերահսկում

Մուտք/ելքի հոսքերի վերահսկումը լիարժեք չէր, ինչի հետևանքով դժվար էր հետևել տարածք մուտք գործող անձանց:

Անվտանգության ռիսկերի բարձր հավանականություն

Անվտանգության ռիսկերը բարձր էին՝ վերահսկման միասնական համակարգի բացակայության պատճառով։

Ավտոմեքենաների մուտքի անկանոն կառավարում

Ավտոմեքենաների մուտքն ու ելքը կատարվում էր անկանոն՝ առանց ավտոմատացված կառավարման

Բնակիչների և այցելուների տարբերակման դժվարություն

Ավտոմավատ վերլուծությունների բացակայություն

Լուծումներ

Բարձր որակի տեսահսկման համակարգ

Տեղադրվեցին բարձր լուծաչափով տեսախցիկներ, որոնք ապահովում են տարածքի շուրջօրյա մոնիթորինգ և դեպքերի արձանագրման հնարավորություն։

Անցարգել

Տեղադրվեց անցարգել՝ այցելուների մուտքը կարգավորելու նպատակով՝ ապահովելով հստակ հոսքերի կառավարում։

Անցարգել

Տեղադրվեց անցարգել՝ այցելուների մուտքը կարգավորելու նպատակով՝ ապահովելով հստակ հոսքերի կառավարում։

Իրականացման փուլեր

Վերլուծություն և նախագծում

Տարածքի մանրամասն ուսումնասիրություն, ռիսկերի գնահատում և օպտիմալ լուծման նախագծում

Սարքավորումների ընտրություն

Ընտրվեցին բարձր որակի և հուսալի սարքեր՝ համապատասխան օբյեկտի պահանջներին

Տեղադրում և ինտեգրում

Համակարգերի պրոֆեսիոնալ տեղադրում և փոխկապակցում մեկ կառավարման միջավայրում

Թեստավորում և կարգավորում

Համակարգի ամբողջական ստուգում՝ անխափան աշխատանքի ապահովման համար:

Եզրակացություն

Ներդրված ինտեգրված անվտանգության համակարգի շնորհիվ Pullman Residences Yerevan-ում ձևավորվեց ժամանակակից, վերահսկելի և ավտոմատացված մուտքի կառավարման միջավայր։

Արդյունքում՝ ամբողջությամբ ապահովվեց մուտք/ելքի գործընթացների վերահսկողությունը՝ թե՛ հետիոտն, թե՛ ավտոմեքենաների հոսքերի մակարդակում, ինչը զգալիորեն բարձրացրեց ընդհանուր անվտանգության մակարդակը։

Տեղադրված տեխնոլոգիական լուծումները նվազեցրին մարդկային գործոնի ազդեցությունը և դրա հետ կապված հնարավոր սխալները՝ դարձնելով գործընթացները ավելի կայուն և կանխատեսելի։

Միաժամանակ համակարգի ավտոմատացումը պարզեցրեց օպերացիոն կառավարումը՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը անվտանգության անձնակազմի վրա և բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը։