• hy
    • en
 

0

0

Աստղիկ Բժշկական Կենտրոն

Աստղիկ բժշկական կենտրոն-ը հանդիսանում է Երևանի խոշոր և ժամանակակից բժշկական հաստատություններից մեկը, որը տարեկան սպասարկում է հազարավոր այցելուների։ 


Կենտրոնն առանձնանում է բարձրակարգ բժշկական ծառայություններով և հարմարավետ ենթակառուցվածքներով։

Աստղիկ բժշկական կենտրոնը Երևանի առաջատար բժշկական հաստատություններից է, որը համատեղում է բարձրակարգ բժշկական ծառայությունները և ժամանակակից ենթակառուցվածքները։ Ամեն օր այստեղ մուտք են գործում հարյուրավոր այցելուներ, ինչը պահանջում է հոսքերի հստակ և արդյունավետ կառավարում։

7

անցարգել

Խնդիրներ

Անկառավարելի հոսքեր​

Մուտքային գոտիներում այցելուները շարժվում էին առանց հստակ ուղղորդման, ինչը բերում էր խառնաշփոթի և անկանխատեսելի իրավիճակների:​

Անվտանգության սահմանափակում​

Բացակայում էր հստակ մեխանիզմ՝ վերահսկելու, թե ով և երբ է մուտք գործում տարածք:​

Պիկ ժամերի ծանրաբեռնվածություն​

Առաջանում էին կուտակումներ, հերթեր:​

Չարտոնված անցումներ

Հնարավոր էր մեկ թույլտվությամբ մի քանի անձանց մուտք, ինչը նվազեցնում էր վերահսկման արդյունավետությունը:​

Լուծումներ

Կառավարվող մուտք​

Յուրաքանչյուր այցելու անցնում է միայն թույլատրված կետով՝ բացառելով անկառավարելի շարժը:​

Վերահսկում և հաշվառում​

Ֆիքսվում է յուրաքանչյուր մուտք, ինչը թույլ է տալիս ունենալ հստակ պատկեր հոսքերի վերաբերյալ:​

Հոսքերի կարգավորում​

Անցարգելները ֆիզիկապես բաժանում են մուտքը՝ ստեղծելով հերթի բնական կառուցվածք:​

Օպերացիոն օպտիմալացում​

Նվազում է մարդկային միջամտության անհրաժեշտությունը և սխալների հավանականությունը:​

Իրականացման փուլեր

Վերլուծություն և աուդիտ​

Մուտքային գոտիների, այցելուների հոսքերի և պիկ ժամերի ուսումնասիրություն:​

Լուծման նախագծում​

Անցարգելների տեղադրման կետերի ընտրություն և համակարգի կոնֆիգուրացիա:​

Տեղադրում և ինտեգրում​

Սարքավորումների տեղադրում և համադրում գործող ենթակառուցվածքների հետ:​

Թեստավորում և գործարկում​

Համակարգի փորձարկում իրական պայմաններում և օպտիմալ աշխատանքային ռեժիմի ապահովում:​

Astghik_medical2

Եզրակացություն

Տուրնիկետային մուտքի վերահսկման համակարգի ներդրումը Աստղիկ բժշկական կենտրոնում դարձավ ոչ միայն տեխնիկական բարելավում, այլ նաև ռազմավարական քայլ՝ ուղղված ամբողջ մուտքային գործընթացի վերակազմակերպմանը։

Արդյունքում համալսարանը ստացավ՝ կենտրոնացված վերահսկողություն աշխատաժամերի և մուտքերի նկատմամբ, բարձրացված կարգապահություն և գործընթացների կանխատեսելիություն, վարչարարական բեռի էական կրճատում: