Հայաստանի ամենահին և հեղինակավոր բժշկական բուհերից մեկն է, որը պատրաստում է բարձր որակավորում ունեցող բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետներ։
Բժշկական համալսարանում իրականացվել է աշխատաժամի վերահսկման և մուտքի կառավարման համապարփակ լուծման ներդրում՝ նպատակ ունենալով բարձրացնել օպերացիոն արդյունավետությունը, ապահովել կարգապահություն և ուժեղացնել անվտանգության մակարդակը։
Չարտոնված մուտքերի բարձր ռիսկ
Աշխատակիցների աշխատաժամերն ու հաճախումները հստակեցված չէին, տվյալները հաճախ ոչ ճշգրիտ կամ ուշացած:
Ավտոմավատ վերլուծությունների բացակայություն
Աշխատակիցների մուտք/ելքի ավտոմատ գրանցում, աշխատաժամերի հաշվարկ, ուշացումների, բացակայությունների ավտոմատ ֆիքսում, հաշվետվությունների գեներացում
Անվտանգ և արագ նույնականացում յուրաքանչյուր մուտքի մոտ (դեմք, ձեռքի ափ, մատնահետք), լիարժեք վերահսկողություն
Ամբողջական ինֆորմացիայի վերահսկում մեկ հարթակում
Տարածքի վերլուծություն, մուտքի գոտիների սահմանում, պահանջների հստակեցում
Սարքերի տեղադրում, OnTime համակարգի ներդնում
Փորձնական գործարկում, խնդիրների շտկում
Աշխատակիցների և ադմինիստրատիվ թիմի ուսուցում, օգտագործման ուղեցույցների տրամադրում
OnTime աշխատաժամի վերահսկման և մուտքի կառավարման համակարգերի ներդրումը Երևանի Պետական Բժշկական Համալսարանում դարձավ կարևոր քայլ դեպի թվայնացված, անվտանգ և արդյունավետ կառավարման մոդել։
Արդյունքում համալսարանը ստացավ՝ կենտրոնացված վերահսկողություն աշխատաժամերի և մուտքերի նկատմամբ, բարձրացված կարգապահություն և գործընթացների կանխատեսելիություն, վարչարարական բեռի էական կրճատում:
Այս նախագիծը նաև ձևավորեց տեխնոլոգիական հիմք հետագա զարգացումների համար՝ հնարավորություն տալով հեշտությամբ մասշտաբավորել լուծումը և ինտեգրել այն կազմակերպության այլ համակարգերի հետ։